Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Նոր սադրանքների գնալու իր մտադրությունն Ադրբեջանը գցում է Արևմուտքի «գրպանը»

Նոր սադրանքների գնալու իր մտադրությունն Ադրբեջանը  գցում է Արևմուտքի «գրպանը»
30.03.2024 | 11:35

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մտահոգություն է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպման կապակցությամբ։

Նրա կարծիքով, «դա կարող է նպաստել Հայաստանի կողմից նոր սադրանքների, որտեղ գերակշռում են ռևանշիստական տրամադրությունները»։

Սա ուղղակի տրամաբանության ծաղր է։ Ադրբեջանը ցույց է տալիս իր հստակ մտադրությունները հնարավոր նոր սադրանքների գնալու ու դա գցում է Արևմուտքի «գրպանը»։

Բազմաթիվ անգամ ասել ենք, որ եթե Ադրբեջանը որոշում է կայացրել գնալ ագրեսիայի, ապա դա զսպելու ձևը Ադրբեջանին զիջումներով կերակրելը չի։ Հակառակը՝ քո բանակցային խաղաքարտերը պետք է պահես քո ձեռքին, պետք է չգնաս դիրքային այնպիսի զիջումների, որոնք քեզ դնելու են ուղիղ հարվածի տակ, առավել ևս, չի կարելի սեփական ժողովրդին առավոտից երեկո սպառնալ պատերազմով՝ դրանով իսկ մասնակից դառնալով հայ հանրության դեմ մղվող հոգեբանական ահաբեկչական պայքարի։

Այս հայտարարությունը պետք է արժանանա ՀՀ ԱԳՆ գնահատականին, եթե, իհարկե, այնտեղ աշխատող մարդ դեռ մնացել է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ